ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում մի խումբ բանվորներ ընկել են դիտահորը․ նրանցից մի քանիսին գտնել չի հաջողվում
Մոսկվայում աշխատելիս մի քանի բանվոր ընկել է դիտահորը։ Փրկարարները կարողացել են երկուսին դուրս բերել, սակայն անգիտակից վիճակում։ Նախնական տվյալներով էլ ներսում կարող է լինել եւս երեք մարդ։ Տուժածները մաքրման աշխատանքներ են կատարել Կրասնոդարսկայայի կոյուղու կոլեկտորում։ Ականատեսների վկայությամբ՝ անձրեւի ժամանակ լյուկը բացվել է, եւ մարդիկ ընկել են դրա մեջ։
Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքներ են կատարել 12 հոգի։