ՌԴ-ն չի կարող օգտվել իրանական լրտես-արբանյակից. Իրանի տիեզերական գործակալություն
Իրանի տիեզերական գործակալությունը հերքել է Ուկրաինային լրտեսելու նպատակով Ռուսաստանի կողմից «Խայամ» հետախուզական արբանյակի հնարավոր օգտագործման մասին տեղեկությունը: Տիեզերական սարքը միայն Թեհրանի իրավասության ներքո է և պիտանի չէ այլ երկրների ռազմական նպատակների համար, ասվում է գործակալության՝ օգոստոսի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:
Արբանյակի աշխատանքի կառավարման կենտրոնը տեղակայվելու է Իրանի տարածքում, և դրա վերահսկման և շահագործման հետ կապված բոլոր հրամանները առաջին իսկ օրվանից և գործարկումից անմիջապես հետո կկատարվեն իրանցի մասնագետների կողմից։ «Ոչ մի այլ երկիր հասանելիություն չի ունենա այդ տեղեկատվությանը: Այլ երկրի ռազմական նպատակների համար արբանյակային լուսանկարների օգտագործման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է գործակալությունը:
Ռուսաստանը պատրաստվում է իրանական արբանյակը Բայկոնուրից ուղեծիր դուրս բերել օգոստոսի 9-ին։ Ինչպես ավելի վաղ գրել էր The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայություններին, այն պետք է զգալիորեն ընդլայնի Մերձավոր Արևելքի ռազմական օբյեկտները լրտեսելու Թեհրանի հնարավորությունները: Սակայն մինչ այդ, հաղորդել է պարբերականը, Մոսկվան մտադիր էր տիեզերական սարքն օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի դիտարկման համար։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Երկիրը օգոստոսի 18-ից կարգելի ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք
Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցները, որոնք սահմանափակում են վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիների...
«Անխոհեմ քաղաքականությունը, նրա չհաշվարկված քայլերը հանգեցրին ողբերգական պատերազմի». Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է 2008 թվականին ռազմական հակամարտության պատճառը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ...