ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուբայում կայծակից հրդեհվել է նավթի պահեստը․ տուժածների թվում է երկրի էներգետիկայի նախարարը
Կուբայում կայծակի հարվածից ուրբաթ օրը հրդեհ է բռնկվել նավթի պահեստում, 1 մարդ զոհվել է, 17-ն անհետ կորած են, իսկ տուժածների թիվը հասել է 121-ի, այդ թվում՝ երկրի էներգետիկայի նախարարը։
«Նրանք բոլորը հոսպիտալացվել են, տուժածներից հինգը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, երեքը՝ ծանր»-, հայտնել են երկրի իշխանությունները։
Մեքսիկան հարևան երկրին օգնություն է ուղարկել տեխնիկայի և մարդկային ուժի տեսքով՝ օգնելու մարել բռնկված հրդեհը։ Վենեսուելան նույնպես օգնություն է խոստացել ուղարկել Կուբա։