Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ ժամանակավոր կառավարության ցանկը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։
«Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան»,– ժամանակավոր կառավարության իր տարբերակը հրապարակեց Րաֆֆի Հովհաննիսյանը` միաժամանակ հայտնելով, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։
«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում։ Սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին, խցանը հանելուց հետո, հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Այս ցուցակը, պարզ է, չի գործելու, կարող են լինել բացարկներ, մարդիկ կլինեն, որ կասեն` ոչ։ Կան մարդիկ, որ կասեն` ես պետք է լինեմ»,– ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը միասնության կոչ արեց ՀՀ քաղաքական ուժերին` հորդորելով վեր կանգնել կուսակցական շահերից ու հրաժարվել պառակտման տանող հռետորաբանությունից` հանուն Հայաստանի ու Արցախի։
Նմանատիպ հոդվածներ
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Արցախում տիրող իրավիճակի մասին. ՊԲ-ն նոր հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՊՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղ...
Պարզաբանում՝ մասնակի զորահավաքի վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկում...