ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Դոնեցկում. զոհերի թվում 12-ամյա երեխա կա

Այսօր Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ 12-ամյա մի աղջիկ, գրում է Readovka-ն։

 

 «Այս պահին հաղորդվում է, որ երեք կին, երկու տղամարդ և 12-ամյա աղջիկ են դարձել Ուկրաինայի Զինված ուժերի այսօրվա աննախադեպ գնդակոծության զոհը, որը հարվածել է Դոնեցկի կենտրոնին M777 հաուբիցներից...», գրում է լրատվամիջոցը։ 

 

Մնացած մահացածների և վիրավորների ինքնությունը դեռ պարզվում է։  

Քաղաքականություն