ՌԴ ՊՆ-ն` Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկագիրն է հրապարակել Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ լեռների, ինչպես նաև Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի 4 խախտում է արձանագրվել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների տասնչորս ներկայացուցիչ»-նշվում է տեղեկագրում։
Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթվել են. «Կողմերի շփման գծի խախտումներ չեն եղել»։
[072a7c11f45dd0d98f465c6fa439c7ff.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին լուրերը ճիշտ չեն. նոր մանրամասներ՝ առաջնագծում իրավիճակի մասին
Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կա...
Պուտին - Էրդողան հանդիպումն ավարտվել է. համատեղ հայտարարություն է ստորագրվել
Սոչիում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, ո...
Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի արդյունավետության շուրջ մտահոգությունների մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցի, տեղեկացնում է. «Ռուսական խաղաղապահ զորախմբի գ...