Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին լուրերը ճիշտ չեն. նոր մանրամասներ՝ առաջնագծում իրավիճակի մասին
Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։
ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:
Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»,- նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրակա...
Արցախում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. իրադրությունը լարված է. Արցախի ՊՆ
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածնե...
Մետրոյի բոլոր կայարաններից տարհանում է իրականացվել. ինչ է կատարվում
Մետրոյի բոլոր կայարաններից տարհանում է իրականացվել, բոլոր մարդիկ դուրս են բերվել: Մետրոն անժամկետ փակ է, մինչև հասկանալի...
Իրավիճակը՝ Սերբիայի և Կոսովոյի սահմանին, ինչ է կատարվել գիշերը
Սահմանային լարվածության ֆոնին Կոսովոյի կառավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը: Երեկ հայտ...