Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկում են ունեցել. հայտնի է` ինչի շուրջ են բանակցել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է «պարենամթերքի գործարքը»։
«Խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և քննարկել ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման և համաշխարհային պարենային ճգնաժամի մեղմացման ջանքերը», - գրել է Բլինկենը Twitter-ում:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով...