Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն, գրում է IZ.ru-ն:
Գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում` փորձելով Թայվանի օգնությամբ զսպել Չինաստանը:
«Ի պատասխան Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հետևանքների պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները և Թայբեյը»,- գրել է գերատեսչությունը:
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության խախտում չէ ։
Չինաստանի զինված ուժերը հայտարարում են ռազմական միջոցառումներ սկսելու մասին: Այս մասին հայտնում է IZ.ru-ն:
Չինաստանի Արևելյան մարտական հրամանատարական գոտին հայտարարել է, որ այսօր երեկոյան մի շարք ռազմական գործողություններ կսկսի Թայվանի մոտ:Չինաստանը զուգահեռաբար հայտարեց Թայվանի շրջակայքի վեց ծովային տարածքներում զորավարժությունների մասին` օգոստոսի 4-ից 7-ը:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով...
Զելենսկու խոստովանությունը` Դոմբասում իրավիճակի մասին
«Ռազմաճակատի մի շարք հատվածներում իրադրությունը ուկրաինական բանակի համար շարունակում է ծայրահեղ ծանր մնալ», - անցած գիշե...