«Անհրաժեշտ է բացել բոլոր լոգիստիկ ուղիները». Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «անհրաժեշտ է բացել բոլոր լոգիստիկ ուղիները նաեւ Հարավային Կովկասում»։
«Ադրբեջանի փառահեղ հաղթանակով պայմանավորված՝ առաջացել է նոր աշխարհաքաղաքական հավասարություն, որտեղ շահում են այն երկրները, որոնք հանդես են գալիս Հարավային Կովկասում կայունության եւ համագործակցության օգտին։ Մենք կոչ ենք անում բոլորին օգտվել այդ հնարավորությունից։ Մենք աջակցում ենք Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցություններին տրանսպորտային հաղորդակցությունների, սահմանագծման եւ խաղաղության պայմանագրի հարցերի վերաբերյալ։ Մենք նաեւ քայլեր ենք նախաձեռնում (Հայաստանի հետ) հարաբերությունների կարգավորման համար, մենք առաջ ենք ընթանում հատուկ բանագնացների բանակցությունների եւ Ադրբեջանի հետ խորհրդակցելու միջոցով»,- ասել է նա Տաշքենդում ադրբեջանցի եւ ուզբեկ պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացրել է «Անադոլու»-ն։
Նշելով Անկարայի ակտիվ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի օկուպացված եւ հարակից տարածքների յուրացման գործում՝ Չավուշօղլուն նշել է. «Նոր տրանսպորտային գծերը, որոնք գտնվում են օրակարգում, կապում են Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան եւ Եվրոպան, դրանք կնպաստեն ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը։ Երբ նախագծերն իրականացվեն, դրանք բազմակի էֆեկտ կունենան շատ ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, առեւտուրը եւ էներգետիկան»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով...