Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Տիգրան Աբրահամյան
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որի շրջանակներում քննարկվել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։ Այս մասին հայտնում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։
Պարզ, մատչելի լեզվով ասած, Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի ԱՆԱՎԱՐՏ ճանապարհով։
Հիշեցնեմ, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը Լաչինի միջանցքին զուգահեռ նոր՝ 32 կմ-ոց ճանապարհ է կառուցում, որը պետք է սկիզբ առնի ՀՀ Կոռնիձոր գյուղից ու շարունակվի դեպի Շուշիի շրջանի Մեծ շեն, Հինշեն գյուղեր՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։
Այս պահին ճանապարհի քիչ հատված է ասֆալտապատված, այսինքն՝ Ադրբեջանը շարժը ուղղորդում է գռունտային՝ անավարտ ճանապարհով։
Ի դեպ, դեպի Կոռնիձոր գնացող հատվածում, որտեղ մոտ 7 կմ հատված զրոյից պետք է ՀՀ կառավարությունը ճանապարհ կառուցի, աշխատանքներ դեռ չեն սկսել, ինչը իրավիճակը նաև այդ առումով է բարդացնում...»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին լուրերը ճիշտ չեն. նոր մանրամասներ՝ առաջնագծում իրավիճակի մասին
Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կա...
Մետրոյի բոլոր կայարաններից տարհանում է իրականացվել. ինչ է կատարվում
Մետրոյի բոլոր կայարաններից տարհանում է իրականացվել, բոլոր մարդիկ դուրս են բերվել: Մետրոն անժամկետ փակ է, մինչև հասկանալի...
Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-...
Շփման գծի որոշ հատվածներում լարվածությունը շարունակում է պահպանվել. Արցախի ՊՆ
Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին հայտնում է...