Խոշոր վթար` Նուբարաշենի գերեզմանների մոտ. վիրավորներից մեկը զինվոր է
Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետ Անդրանիկ Վեզիրյանի գլխավորությամբ։ Վիրավորներց մեկը զինվոր է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` Երևանի կենտրոնում. Shamshyan
Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազան...
ԱԹՍ-ով հարձակում Սևծովյան նավատորմի շտաբի վրա. կան վիրավորներ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի շտաբի վրա, РИА новости-ի փոխանցմամբ...
ԱՀԱԶԱՆԳ. մետրոյում, քաղաքապետարանում և կարևոր այլ օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված
Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարա...
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ՊԲ
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...