Պատահարներ
Վանաձորում 37-ամյա բնակիչը զայրույթի պահին հրկիզել է բարեկամի մեքենաները
Հուլիսի 20-ին, ժամը 02.06-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «911» ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է՝ Վանաձորի Չուխաջյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են Չուխաջյան փողոցի բնակչի «Հոնդա» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները, իսկ հրդեհը մարվել է բնակիչների ուժերով:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 25-ին բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակիչ և հայտնել, որ հուլիսի 20-ին, ժամը 02.00-ի սահմաններում, զայրացած վիճակում հրկիզել է բարեկամի մեքենաները:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ից հրահանգել են պարզել հարցը. բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած սպանության պատճառը
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Լուսանկարներ․ Երևանում հայտնաբերվել է ազգությամբ թուրք տղամարդու դի
Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ մարդ է մահացել
Ավելին Պատահարներ բաժնից
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0