«Քանաքեռ ԳԷՍ»-ում հայտնաբերվել է տղամարդու դի
Արդեն 1.5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հատուկ ջոկատի փրկարարներն ու ջրասուզակը «Քանաքեռ ԳԷՍ»-ի օրական կարգավորող ջրավազանում որոնողական աշխատանքներ են կատարում։
Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ը, այսօր վաղ առավոտվանից ոստիկանները նշված ջրամբարում որոնում են 67-ամյա Հովհաննես Մ-ին։
Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ վերջին անգամ նրան նկատել են այս վայրում՝ բետոնե պատնեշի վրա նստած, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նա անզգուշաբար ընկել է ջրի մեջ։ Այս պահին ջրասուզակի կողմից որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն տեսանելիությունն ամբողջովին դժվար է, քանի որ ջրի տակ երևում է հազիվ 1-2 մետր։
Ավելի ուշ ջրասուզակը մեծ դժվարությամբ հայտնաբերեց դին, որը հատուկ փրկարարների օգնությամբ ճոպանի միջոցով դուրս բերվեց։