Ճապոնիայում մահապատժի են ենթարկել զանգվածային սպանությունների հեղինակին

Ճապոնիայում մահապատժի են ենթարկել 39-ամյա Տոմոհիրո Կատոյին, ով 2008 թվականին զանգվածային սպանություն էր կազմակերպել Տոկիոյի կենտրոնում՝ Ակիհաբարա թաղամասում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրներին։

 

«Ըստ կառավարական շրջանակների ներկայացուցիչների՝ Տոմոհիրո Կատոն, ով 14 տարի առաջ բեմադրել էր Տոկիոյի Ակիհաբարա փողոցում տեղի ունեցած ջարդը և դատապարտվել մահապատժի, կախաղան է հանվել հուլիսի 26-ի առավոտյան», - նշվում է հոդվածում։

 

2008 թվականին տեղի ունեցած սպանությունների ժամանակ մահացել էր 7 մարդ, եւս 10-ը վիրավորվել էին։

 

Սա երկրորդ մահապատիժն է վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարության օրոք։ Ճապոնիայում կախաղանի միջոցով մահապատիժ է կիրառվում մի քանի մարդկանց սպանության դեպքում։

Քաղաքականություն