Ողբերգական դեպք՝ Երևանում. 13-ամյա տղան սրճեփ սարքից հոսանքահարվել և մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ըը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։ Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Այս պահին ահազանգով արդեն հիվանդանոց են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Կոտայքում. արտադրամասի պետը «Ուազ»-ով հարվածել է ոստիկանական մեքենային և փախուստի դիմել. Shamshyan. com
Հուլիսի 25-ին դետեկտիվ ժանրի հետապնդման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոց։ &nb...
Մահացել է Սյունիքում այրվածքներ ստացած զինծառայողը
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկո...
Սպանություն Արմավիրի մարզում. հայրը որդուն դանակի 30 հարված է հասցրել. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազա...
Գեղարքունիքում եղբայրը դանակով հարվածել է եղբորը. մանրամասներ
Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրո...