Ավտովթար Խանջյան փողոցում. տղամարդը տեղում մահացել է կան նաև վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Վ․-ի վարած Opel մակնիշի և 61-ամյա Էդուարդ Ա.-ի վարած VAZ 2102 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդուարդ Ա․-ն տեղում մահացել է։ Opel-ի վարորդ Անդրանիկ Վ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչներ 42-ամյա Հասմիկ Խ․-ն, 51-ամյա Արմենուհի Ճ․-ն և VAZ 2102-ի ուղևոր Երևանի բնակիչ 57-ամյա Լիզա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։