Բայրամովը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը, որոնք ավելի վաղ ստորագրվել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Նրանք նշել են, որ Բայրամովն ու Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացման կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, շարունակում է նախարարությունը, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ խնդիրների շուրջ և ընդգծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտին-Էրդողան հանդիպում. ինչ է հայտնի
Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսաստանի և Թ...
Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննար...
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթ...
Ադրբեջանը կմիանա «Իսլամական ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցել է Ադրբեջանի հայտին՝ տնտեսական համագործակցության D-8 «Իսլամական ութնյակ» կազմակե...