Ադրբեջանը կմիանա «Իսլամական ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցել է Ադրբեջանի հայտին՝ տնտեսական համագործակցության D-8 «Իսլամական ութնյակ» կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ։ Թեհրանի դիրքորոշումը հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, գրում է Annanews.info-ն:
Ելույթ ունենալով Բանգլադեշում D-8 Նախարարների 20-րդ խորհրդում՝ տեսակոնֆերանսի միջոցով իրանական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ «D-8-ի ընդլայնումը և նոր անդամների ավելացումը կարող են գործիք ծառայել կազմակերպության նպատակների իրականացման համար»:
«Մենք ողջունում ենք մեր բարեկամ և հարևան երկրի՝ Ադրբեջանի Հանրապետության պատրաստակամությունն ու ցանկությունը՝ միանալու D-8-ին»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությանը միանալու Բաքվի ծրագրերի մասին։ Թուրք նախարարի խոսքով, «Իսլամական ութնյակը» ներկայումս ուժեղացման և ընդլայնման կարիք ունի։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն ու Լավրովը պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ զրուցել են. ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը զրուցել են: Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչ...
Փաշինյանը և Բլինքենը զրուցել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...
Պուտին-Էրդողան հանդիպում. ինչ է հայտնի
Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսաստանի և Թ...
Բլինքենն ու Լավրովը կբանակցեն Ուկրաինայում պատերազմից հետո առաջին անգամ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կբանակցեն։ Բանակցությունների մասին անոնսել է...