16-ամյա աղջկան մահացու վրաերթի էր ենթարկել ու փախուստի դիմել. վարորդին հայտնաբերել են

 Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա  մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: 
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: 
 

Վրաերթի ենթարկված 16-ամյա աղջիկը մահացել է 

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է: 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն