Վարորդները քաղցր խոսքերով են հիշում քաղաքապետարանի պաշտոնյաներին․ Shamshyan

Մինչ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու վարչական շրջաների ղեկավարները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե մայրաքաղաքում չի լինելու քանդած ճանապարհներ, որ անգամ ասֆալտապատումներ են իրականացվելու բակային հատվածներում, արդեն տևական ժամանակ է Թբիլիսյան խճուղի 24 հասցեի հարևանությամբ առաջացած փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։  Գրեթե ամեն օր նշված փոսից խույս տալու պատճառով ավտովթարներ են տեղի ունենում։ Միակ սփոփանքն այն է, որ զոհեր և վիրավորներ չեն լինում, գրում է Shamshyan.com-ը։ 

 

Հնարամիտ վարորդները տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարությունների մի մասը նշում է, որ այդ հատվածը Քանաքեռ Զեյթունին է, մի մասը՝ որ Արաբկիր վարչական շրջանինն է, և չսպասելով նրանց օպերատիվ արձագանքմանը, անվադողի մեջ քարեր լցրած, վրան էլ ծառի ճյուղեր ամրացրած, ճանապարհի հենց մեջտեղում սարքել են «արգելապատնեշ», սակայն դա էլ չի օգնում խուսափել վթարներից։ Երեկ, հուլիսի 17-ին, 20-ից ավելի ավտոմեքենա է այդ փոսի պատճառով վթարվել է։ Իսկ վարորդներն էլ ամենաքաղցր խոսքերով էին հիշում պատասխանատուներին, ասելով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այ հիմա պետք է ասֆալտին փռի էդ վայ չինովնիկներին, ովքեր կհասկանան, որ վարչապետի տված հանձնարարականները պետք է հրատապ կատարել»։

Քաղաքականություն