Նուբարաշենում ծանրաբեռնված խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս հարձակվել են պարեկների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 2 քաղաքացի:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 16-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի գումարտակներից մեկի կրտսեր պարեկ Մ.Մ-ն, պարեկ Գ.Մ.-ի հետ, Նուբարաշեն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել:   

 

Այդ պահին նրանք նկատել են, որ Նուբարաշենի 7-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում երթևեկությունը ծանրաբեռնված է ու որոշել են կարգավորել երթևեկությունը:   Այդ ժամանակ քաղաքացիներից մեկը սկսել է վիճաբանել պարեկների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին ու մի քանի անգամ պարեկների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:   Պարեկները մի քանի անգամ այդ քաղաքացուն հորդորել են հարգալից վերաբերվել հասարակության և իրենց նկատմամբ, սակայն քաղաքացին շարունակել է հայհոյանքներ տալ: Նրան հանդարտեցնելու համար պարեկները օրենքով սահմանված կարգով արցուքաբեր գազ են կիրառել:   Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է զինվորական համազգեստով մի քաղաքացի, ով հարձակվել է պարեկ Մ.Մ.-ի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:   

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները՝ այլ ելք չունենալով, որ արցունքաբեր գազն անգամ չի հանդարտեցնում նրանց, Մ.Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված հրազենից դեպի երկինք մեկ նախազգուշական կրակոց է արձակել ու արդեն դեպքի վայր ժամանած լրացուցիչ օգնական ուժերի հետ զինվորական համազգեստով այդ քաղաքացուն վնասազերծել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:   Տեղում պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Ա. Օ.-ն է:   

 

Նա նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, 27-ամյա Տ.Խ.-ն:   Ա.Օ.-ն և Տ.Խ.-ն ոստիկանների կողմից ներկայացբվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են: 

Քաղաքականություն