Անհնար է բոլորին գոհացնել․ Մեդվեդև

Անհնար է բոլորին գոհացնել, նման փորձերն ավարտվում են անհաջողությամբ, պետությունները կորցնում են իրենց ինքնիշխանությունը: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։


«Մենք պետք է աշխարհն ընկալենք այնպիսին, ինչպիսին կա: Մեր երկիրը չի կարող գոհացնել բոլոր պետություններին և երկրների բացարձակ մեծամասնությանը հաճոյանալու փորձերը, որպես կանոն, պետությունների համար ավարտվում են անհաջողությամբ: Նման պետությունները կորցնում են ինքնիշխանությունը՝ ամբողջությամբ, կամ գոնե մասամբ»,- ասել է նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։

Քաղաքականություն