Պատահարներ

Ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել․ ArmLur

Ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել․  ArmLur

Քաղաքացին ArmLur.am-ին ահազանգում է այն մասին, որ Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։


Քաղաքացին տեղեկացրել է, որ զինծառայողը Սովետաշենի զորամասից է։ Քաղաքացու պնդմամբ՝ նման դեպքերն այս զորամասում տեղի են ունենում ոչ ճիշտ հրամկազմի հետևանքով։ Նրա խոսքով՝ զորամասում թույլ հսկողություն, իսկ հրամանատար Պողոս Պետրոսյանն առաջնորդվում է «սիմպատյաներով»։


«Այս հրամանատարին, որեւէ զինծառայող չի ընդունում։ Այս վերաբերմունքին նա արժանացել է, բայց, քանի որ «կրիշ» ունի շարունակում է իր ծառայությունը։ Մի քանի ամիս առաջ էլ նույն հրամանատարը խնդիրներ է ունեցել պարեկային ծառայողի հետ, վիճել վերջինիս հետ, սակայն ՊՆ-ի կողմից կրկին մնացել է անպատիժ»-, հայտնում է քաղաքացին։


Նրա պնդմամբ՝ հստակ չեն կարողացել իմանալ, ինչ պատճառով է վնասվածք ստացել, բայց ներքին խոսակցություններն այն մասին են, որ բետոնային պայթյուն «տրածիլ» է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կորցրել է մեկ ոտքը, մյուս ոտքին ստացել այրվածքներ եւ ոսկրային կոտրվածքներ։


«Ամիսներ առաջ էլ այս նույն հրամանատարի ներքո ծառայողներից մեկի աչքը զորամասից դուրս հանեցին, հիմա էլ այս դեպքը։ Ինչքա՞ն կարելի է։ Նախկինում նման դեպքերի ժամանակ խիստ պատժվում էին՝ նկատողություն, պաշտոնից զրկում, աստիճանից զրկում: Հիմա ինչո՞ւ է ՊՆ-ն լռում»,- հարց է բարձրացնում քաղաքացին։


Կայքին հայտնել են, որ ուսումնական վարժանքների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողն ընդամենն ամիսներ անց պիտի զորացրվեր։ 



Auroranews.am-ը կապ է հաստատում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ մանրամասներ ճշտելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250