«1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա». Կոնգրեսում կհնչի կոչ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում հունիսի 23-ին նախատեսվում է մամուլի ասուլիս՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների պահման 1000-րդ օրվան։
Ասուլիսը հրավիրում են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, ինչպես նաև կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անունից մասնակցելու է Արամ Համբարյանը։
Նախաձեռնությունը տեղի է ունենում այն պահին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է Բրեդ Շերմանի օրենսդրական առաջարկը, որով պահանջվում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակումը։
Քննարկվելու են նաև 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների շրջանակում ներկայացված հայանպաստ օրենսդրական առաջարկները։
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
ՀՕՊ ուժերը ռուսական շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում ռուսական տարածա...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունը ապահովի. Իոաննիսյանը` Մոսկավայի հարվածների մասին
Երեկ ուկրաինացիք իրականացրել են ամենամեծ օդային հարվածը Մոսկվային։ Մոսկվայի ամենամեծ նավթավերանշակող գործարանը վառվում է...