Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը։
Դատախազությունից հայտնում են, որ պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ուսումնասիրվել են զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի տրամադրման վերաբերյալ փաստաթղթերը։ Արդյունքում պարզվել է, որ 0,0402 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի՝ օրենքի պահանջների խախտմամբ։
Խախտումը վերացնելու նպատակով դատախազը միջնորդագիր է ներկայացրել Սիսիան համայնքի ղեկավարին՝ 2011 թվականի ապրիլի 30-ին համայնքի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրով տրամադրված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2026 թվականի հունիսի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է նշված հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 754 հազար դրամ։
Այսպիսով, Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը վերադարձվել է համայնքի տնօրինմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...