Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփաները ժամանել են Երևան. Աննա Հակոբյան
Հայաստանի ամերիկյան համալսարանում ընթացող «Վստահություն և հույս ճգնաժամերի ժամանակ» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները:
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրված տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ արդեն առիթ է ունեցել զրուցելու մասնակիցներից մի քանիսի հետ և պարզելու նրանց տպավորությունները Հայաստանի ու Երևանի վերաբերյալ:
«Երևանում են նաև փիլիսոփաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնք այդ կազմի մեջ են մտնում, նախապատրաստական աշխատանքներ են տանելու նաև մյուս տարի Ճապոնիայում անցկացվելիք մեկ այլ շատ կարևոր կոնֆերանսի համար, ինչը, իհարկե, պարզապես հիասքանչ է մեզ համար»,- ասաց նա և այս համատեքստում ներկայացրեց նաև «Կրթվելը նորաձև է» համապետական շարժման ռազմավարական ծրագրի նպատակը:
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։Նախա...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...