Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 11-ի ՀO-201-Ն րենքով կատարված լրացումը կառավարության 2023 թվականի մարտի 23-ի թիվ 383-Ն որոշման մեջ իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև վարչապետի՝ 2026 թվականին ընդունված որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաինu» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների, ինչպես նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարկետում չէր կարող տրվել այն քաղաքացուն, ով նախկինում տարկետում էր ստացել ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու համար («Պատիվ ունեմ» ծրագիր):
Օրենքով կատարված լրացման համաձայն՝ նշված սահմանափակումը չի տարածվում այն քաղաքացու նկատմամբ, որին «Պատիվ ունեմ» ծրագրով տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարկետման տրման կարգը սահմանող կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման մեջ իրացնել օրենքի պահանջը:
Նախագծով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու համար տարկետում ստանալու իրավունք է սահմանվում այն քաղաքացիների համար, որոնց «Պատիվ ունեմ» ծրագրով տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են...