Իշխան Սաղաթելյանի բնակարանը խուզարկել են ԴԱՀԿ պահանջները չկատարելու համար
Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում, որը կապված է ԴԱՀԿ պահանջները չկատարելու հետ, իր տանը խուզարկություն է կատարվել։
Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ նախկինում նորմալ հոդվածներով էին գալիս, իսկ այժմ մի քիչ ծիծաղելի հոդվածներով է՝ ԴԱՀԿ պահանջները չկատարելու, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ էին իրականացվում։
Նա նշել է, որ ամբողջ շենքը շրջափակել էին, և ներգրավված էր մեծ քննչական խումբ, ինչն, ըստ նրա, ծիծաղելի էր։ Սաղաթելյանի խոսքով՝ առգրավվել են տան զարդերը և որոշակի կանխիկ գումար։ Նա հայտարարել է, որ սա վերջին 7 տարիների ընթացքում իրականացվող հետապնդումների հերթական դրսևորումն ու հերթական ապօրինի գործընթացն է։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ԴԱՀԿ-ին ներքաշել են այս գործընթացի մեջ, և կառույցն, ըստ իրեն, ապօրինի պահանջներ է ներկայացրել։ Նա հավելել է, որ իր տարրական իրավունքները պաշտպանելու համար դիմել է Վարչական դատարան, իսկ դատախազությունը վարույթը նախաձեռնել է օրերս։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...