Ռուսաստանից մեկնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում ստուգել իրենց կարգավիճակը
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները հաճախ են հայտնվում վերահսկվող անձանց ռեգիստրում՝ նույնիսկ չիմանալով այդ մասին։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս մինչև երկրից մեկնելը ստուգել իրենց միգրացիոն կարգավիճակն ու փաստաթղթերը։
«Ես միգրանտ եմ» հարթակի փոխանցմամբ՝ ռեգիստրում ընդգրկված լինելը կարող է կապված լինել միգրացիոն օրենսդրության խախտումների, չկատարված պարտավորությունների, տուգանքների կամ այլ սահմանափակումների հետ։
Մինչ ավիատոմս գնելը խորհուրդ է տրվում ստուգել անձնագրի, միգրացիոն քարտի և հաշվառման տվյալները, ինչպես նաև պարզել՝ արդյոք կան չվճարված տուգանքներ, ՆԳՆ-ի ծանուցումներ կամ դատական որոշումներ։
Եթե օտարերկրյա քաղաքացին ստացել է ՆԳՆ-ից ծանուցում կամ կասկածներ ունի իր կարգավիճակի վերաբերյալ, նպատակահարմար է նախապես ճշտել իրավիճակը՝ սահմանային հսկողության ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
«Ես միգրանտ եմ» հարթակը նաև հիշեցնում է, որ ՌԴ-ից մեկնելը չի լուծում ռեգիստրում առկա խնդիրները, ուստի դրանք ցանկալի է կարգավորել մինչև երկրից դուրս գալը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...