Հասարակություն

Ամիրյանից՝ Պապ թագավոր (2026թ․) և Արամի ու Բուզանդի՝ Կարեն Դեմիրճյան (2014թ․)․ Փողոցների նոր անունները չեն արմատավորվում

Ամիրյանից՝ Պապ թագավոր (2026թ․) և Արամի ու Բուզանդի՝ Կարեն Դեմիրճյան (2014թ․)․ Փողոցների նոր անունները չեն արմատավորվում

Այսօրվա Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով փողոցների անվանակոչման թեմային, ասաց․ «Չեմ կարծում, որ Արսեն Ամիրյանն էն արժանիքն ունի, որ հրապարակին կից փողոցը իր անունով լինի»՝ հավելելով, որ այդ հատվածը նախատեսվում է վերանվանել Պապ թագավորի անունով։



Արսեն Ամիրյանը հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող և հրապարակախոս է, ով տարբեր ժամանակներում ակտիվ դերակատարություն է ունեցել լրատվական դաշտում և հանրային քննարկումների ձևավորման մեջ։ Նա զբաղվել է հրապարակախոսությամբ և հասարակական գործունեությամբ՝ հանդես գալով տարբեր քաղաքական ու սոցիալական թեմաներով։



Միևնույն ժամանակ, Երևանում վերջին տարիներին մի շարք փողոցների անվանափոխություններ իրականացվել են, սակայն դրանց մի մասը գործնականում ամբողջությամբ չի արմատավորվել քաղաքային միջավայրում։ Ցուցանակների, քարտեզների և հանրային ընկալման անհամապատասխանության պատճառով հին անվանումները հաճախ շարունակում են մնալ կիրառության մեջ։



Երևանի ավագանին 2014 թվականի ապրիլի 30-ի նիստում միաձայն ընդունել էր որոշում՝ Արամի և Բուզանդի փողոցների միավորման և վերանվանման արդյունքումայդ փողոցները վերանվանվեն Հայաստանի ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով, սակայն անվանափոխությունը քաղաքային իրականության մեջ ամբողջությամբ չի արմատավորվել։ 


Չնայած ավագանու որոշմանը՝ այդ անվանումը մինչ այսօր լիարժեք չի դարձել գործածական, և շատ քաղաքացիներ այդ հատվածները շարունակում են ճանաչել իրենց հին անվանումներով՝ Արամի և Բուզանդի փողոցներ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250