Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 28-ին «PREPA Run» վազքի անցկացման պատճառով մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների շարժը։
Տեղեկացնում ենք, որ սահմանափակումները կիրառվելու են ըստ հետևյալ ժամանակացույցի․
- 06:30–09:00-ն փակ են լինելու Հանրապետության փողոցը (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց ընկած հատվածը) և Փավստոս Բուզանդի փողոցը։
- 07:30–10:00-ն դադարեցվելու է երթևեկությունը Խանջյան փողոցում, Տիգրան Մեծի պողոտայում և Երվանդ Քոչարի փողոցում։
- 07:30–10:30-ն տրանսպորտի համար անհասանելի կլինեն Ալեք Մանուկյան, Ավետիք Իսահակյան, Տերյան, Թումանյան և Աբովյան փողոցները։
- 08:00–12:00-ն փակվելու են Վազգեն Սարգսյան, Բեյրութի, Արգիշտիի, Հակոբ Պարոնյան, Պռոշյան փողոցները, Մաշտոցի և Մարշալ Բաղրամյան պողոտաները, ինչպես նաև Մոսկովյան փողոցը (մինչև Մաշտոցի պողոտա)։
Հարկ է ուշադրություն դարձնել, որ նշված փողոցների փակման պատճառով երթևեկության մասնակի սահմանափակումներ կարող են առաջանալ նաև հարակից վայրերում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։Նախա...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...