Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` մեծ գումարներ է վճարել պետությանը․ ինչ է բացահայտվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք տեղեկացանք, որ վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` որպես «պարաֆինի հարկ», մեծ գումարներ է վճարել պետությանը: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է:
Իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին շրջանում սեւեռվել են մոմի արտադրության ու վաճառքի վրա եւ քանիցս հայտարարել, որ Հայ առաքելական եկեղեցու ողջ գործունեությունը, այդ թվում` մոմի արտադրությունն ու վաճառքը, պետք է հարկվի: Խոսակցություն է գնում նաեւ եկեղեցապատկան տարածքները Մայր Աթոռի տնօրինությունից վերցնելու մասին:
Ըստ ամենայնի, Ամենայն հայոց կաթողիկոսը որոշել է կամովին կատարել Փաշինյանի պահանջը` հույսով, որ գուցե նրա վերաբերմունքը մեղմվի:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանն օրաթերթի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, որ մոմի հետ կապված մեծ գումարներ են վճարվել պետբյուջե, սակայն ասաց, որ գումարի հստակ չափ չի կարող ասել: Միայն նշել է, որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...