Կասկադյորական ավտովթար Երևանում․ 36-ամյա վարորդը եղել է խմած

Այսօր, հուլիսի 16-ին, կասկադրոյական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հովիկ Իսրայելյանը իր վարած Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցից դեպի Արագածի փողոց տանող հատվածում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունը, խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բնակչի սեփական տան ցանցե պարսպի վրա։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։ Դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ում քաղաքացիները խնդրեցին, որպեսզի նշված խաչմերուկում տեղադրվեն արհեստական անհարթություններ, քանի որ վթարների պակաս չկա։ Ռ․ Մկրտչյանն էլ խոստացավ՝ իշխանությունների քննարկել այդ հարցը։ 

Քաղաքականություն