Ռուսաստանում սպանել են ընտանիքի բոլոր անդամներին. փրկվել է 1 անչափահաս

ՌԴ-ում ոստիկանությունը փնտրում է Նովոշախտինսկում ընտանիքի վրա կրակ բացելու մեջ կասկածվող տղամարդուն: Երկրի ներքին գործերի նախարարությունը Դենիս Մաշոնսկու նկատմամբ հայտարարել է հետախուզում՝ տեղի լքված տանը չորս մարդու սպանության և երեխային վիրավորելու կասկածանքով։

 

Իրավապահների տվյալներով՝ Մաշոնսկին ապրում է Նովոշախտինսկում և զինված է 12 տրամաչափի ատրճանակով։ 

 

Վիրավոր աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր։

 

Նշենք, որ Ռոստովի մարզում անհայտ անձինք սպանել են ընտանիքի 4 անդամների:  

 

Մահացածների մեջ կա երեխա, ևս մեկ անչափահաս վիրավորվել է պարանոցից. այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, պատրաստվում է վիրահատության։

 

Հայտնի են դարձել նաև զոհերի անունները: Մահացած Սվետլանա Բելյաևան և Օլգա Կոտլյարովան քույրեր էին, իսկ Վլադիմիր Բելյաևը Սվետլանայի ամուսինն էր։ Նրանց մարմինները և Վլադիմիրի ու Սվետլանայի երեք տարեկան որդուն հայտնաբերել է Վլադիմիրի խորթ եղբայրը, ով ժամանակավորապես բացակայում էր գործերով։

Քաղաքականություն