Հասարակություն

Ի՞նչ են գրել ադրբեջանական լրատվամիջոցները Վարդան Ոսկանյանի հարցազրույցից հետո

Ի՞նչ են գրել ադրբեջանական լրատվամիջոցները Վարդան Ոսկանյանի հարցազրույցից հետո

Օրերս Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներն, անդրադառնալով նվաստիս հարցազրույցներից մեկին, անհանգստություն էին հայտնել, որ Հայաստան-Իրան ցամաքային ուղիղ կապի անխափան ու որակյալ ապահովումը և դրա միջոցով միջազգային հաղորդակցության ուղիների գործարկումը կսահմանափակի Ադրբեջանի և Թուրքիայի հնարավորությունները մեր տարածաշրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանի Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածի թշնամական բռնազավթումից հետո Տաթև-Աղվանի ուղղությամբ Հայաստան-Իրան կենսական նշանակության կապն ապահովող այժմ ցավալիորեն միակ ճանապարհի աղետալի վիճակը խոսում է այն մասին, որ գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, ինչը Հայաստանը դարձնում է էլ ավելի խոցելի ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, այլ նաև առաջին հերթին աշխարհաքաղաքական առումով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250