Հայաստանը դարձել է ՏՀԶԿ «Կանաչ գործողություններ» խմբի փոխնախագահող երկիր
Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի տարեկան հանդիպման արդյունքում Հայաստանը ընտրվել է փոխնախագահող երկիր։
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով ներկայացրել է տարածաշրջանում կանաչ տնտեսության զարգացման, կլիմայական քաղաքականությունների, կենսաբազմազանության պահպանության և ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Քննարկումների ընթացքում նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական գործընթացին և երկրի առաջնահերթություններին՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը։
Հանդիպման արդյունքում «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի ղեկավար կազմը վերանայվել է․ Գերմանիան ընտրվել է նախագահող երկիր, իսկ Հայաստանը և Ուզբեկստանը՝ փոխնախագահող երկրներ։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...