ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում հայտարարում է երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկների ընտրության նպատակով մասնագիտական լսումների և դիտումների անցկացում։
Նախարարության տվյալներով՝ գործընթացը միտված է Զինված ուժերի կազմը համալրել համապատասխան մասնագիտական կարողություններով զորակոչիկներով, այդ թվում՝ երաժիշտներով և պարարվեստի մասնագետներով։
Երաժիշտների լսումներին կարող են մասնակցել կլարնետ, սաքսոֆոն, շեփոր, տրոմբոն, տուբա, ինչպես նաև այլ փողային և հարվածային գործիքներ նվագող զորակոչիկները։
Լսումները կանցկացվեն ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում՝ հուլիսի 13–15-ը՝ ըստ զինվորական կոմիսարիատների բաժանման։
Պարարվեստի մասնագետների դիտումները նախատեսված են հուլիսի 16-ին՝ Երևանում գործող «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում։
Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել զինվորական կոմիսարիատներ կամ զանգահարել ՊՆ թեժ գիծ՝ 1-28։
Նմանատիպ հոդվածներ
«1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա». Կոնգրեսում կհնչի կոչ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում հունիսի 23-ին նախատեսվում է մամուլի ասուլիս՝ նվիրված Ադրբեջ...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
ՀՕՊ ուժերը ռուսական շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում ռուսական տարածա...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...