ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Երևանի ավագանու միջադեպը և դատապարտում է բռնության դրսևորումները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարել մարդու իրավունքների տեսանկյունից՝ նշելով, որ այն անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման և քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը չեն կարող միաժամանակ խոսել իրավունքների կարևորության մասին և իրենց վարքագծով տարածել բռնության, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներ։
Պաշտպանը ընդգծել է, որ պաշտոն զբաղեցնող անձանց նման վարքագիծը ոչ միայն օրինակ է հանդիսանում բռնության տարածման համար, այլ նաև խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացմանը։
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ընթացքում այսօր գրանցվել է ծեծկռտուքի միջադեպ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից մեկնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում ստուգել իրենց կարգավիճակը
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները հաճախ են հայտնվում վերահսկվող անձանց ռեգիստրում՝ նույնիսկ չիմանալով այդ մասին։ Այդ պատճառ...