Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել խախտումների պատճառով․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում Արտաշատում գործող անհատ ձեռնարկատեր Գևորգ Աղազարյանին պատկանող մսամթերքի արտադրամասում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Տեսչական մարմնի տվյալներով՝ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։
Մասնավորապես՝ արտադրական շինությունում չեն բացառվել հումքի և պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված հոսքերի խաչաձևումները, չեն ապահովվել փաթեթավորման նյութերի ու սննդամթերքի պատշաճ պահպանման պայմանները, իսկ արտադրամասում հայտնաբերվել են արտադրության համար չնախատեսված նյութեր և պարագաներ։
Բացի այդ, պատերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին, սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում, իսկ սննդի արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
ՍԱՏՄ-ի որոշմամբ՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, և սահմանվել է վերջնաժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից մեկնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում ստուգել իրենց կարգավիճակը
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները հաճախ են հայտնվում վերահսկվող անձանց ռեգիստրում՝ նույնիսկ չիմանալով այդ մասին։ Այդ պատճառ...