Կաշիները քերթվելու ա. Ավինյանը ընդդիմությանը
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ անցած ութ տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմադիրները փորձել են քվեներ ապահովել ընտրակեղծարարության, ընտրակաշառքի, մարդկանց վախեցնելու և ուղղորդելու միջոցով։
Քաղաքապետի ձևակերպմամբ՝ սա բացառիկ երևույթ էր, քանի որ ընտրակեղծիքներով հանդես է եկել ոչ թե իշխանական թևը, այլ ընդդիմությունը։ Նա նշեց. «Բոլոր այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, որ պետության զավթման հնարավորություն ունեն ընտրակեղծիքով և ընտրակաշառքով, իրենք դեռևս չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասվում»։
Ավինյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր մեղավոր ենթարկվելու է խստագույն պատժի։ «Այ հենց այսպես պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը։ Բոլոր նրանց, ովքեր որ էս պետության դեմ փորձել են հանցանք գործել, կաշիները քերթվելու ա, ես ձեզ խոստանում եմ»,- հավելեց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված ուժերին չի զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ Ավինյանը պարզաբանեց, որ նպատակը «ողբ ու լացից» խուսափելն էր։ Ըստ նրա՝ մրցապայքարից հեռացնելու պարագայում առաջիկա հինգ տարիներին հնչելու էին պնդումներ, թե «այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին, և մենք դա նրանց թույլ չենք տվել»։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...