Հայաստանի ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է դատարանի դահլիճում, կալանավորված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին․

 

 «Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում  չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։

Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»։

Քաղաքականություն

Պատահարներ