Ահազանգ. Հրազդանի կիրճում՝ գետում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտով հոսող Հրազդան գետում անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարզվել է, որ անհրաժեշտ է գետից իրականացնել ջրի նմուշառում, ինչը տեղում կատարվեց։ Դեպքի վայր են ժամանել նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչ Թեփելիկյանը, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Մանուչարյանը, շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, նախարարի օգնական Բեկյանը, ԿԱ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և ջրերի մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը, ՇՄՆ «Հիդրո-օդրևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավորպաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն