Ընդդիմադիր պատգամավորները մանդատից չեն զրկվի

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշում չի կայացնի»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: 

 

«Մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել է ընդդիմադիրներին պաշտոններից և մանդատներից զրկելու հարցը: Նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ մանդատներից զրկելու գործընթաց չենք սկսելու, բայց չի բացառվում, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամսին խմբակցությունը քննարկի մանդատներից զրկելու հարցը»,- պարզաբանեց պատգամավորը: 

Հակոբյանի խոսքով՝ այսօր ԱԺ խորհրդի նիստը կկայանա, քանի որ օրենքի ուժով հարցը պետք է  նիստում քննարկվի:

Քաղաքականություն

Պատահարներ