Դումանյանը՝ Հատիսի հողատարածը Գագիկ Ծառուկյանին օտարելու մասին
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Դումանյանը՝ ի պատասխան լրագրողների ճշտող հարցերին։
«Ես չգիտեմ։ «Հետքն» է գրել, իրենց հարցրեք։ Ես չգիտեմ՝ ինչպես, քանի միլիոնով է վաճառվել։ Դա դուք գիտեք, հարգելի լրագրողներ։ Ես մանրամասներ չգիտեմ։ Արդյոք միայն այդ սարն է վաճառված։ Գուցե էլի սարեր կան, ինչո՞ւ եք հենց այդ սարի վրա ֆիսքվել»,- նշել է նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ մի մարմինը մյուսից պետք է տեղյակ լինի, նախարարը հակադարձեց․ «Դուք, մեկ ընդհանուր օրգանիզմ ասելով, ի՞նչ եք հասկանում, որ բոլորս բոլորի ամեն ինչին կարող են խառնվել։ Ամեն մեկն իր պրոֆեսիոնալ դաշտն է ծածկում։ Դուք ուզում եք բոլորին մեկտեղել եւ բոլորին ձեր ցանկացած հարցը տալ»։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման ա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Հայաստանի վարչապետը շնորհավ...