Իրանն ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման մասին հայտարարեց
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ երկիրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արդեն տեղեկացրել է երկու շաբաթ առաջ գործարկված ցենտրիֆուգների կասկադի միջոցով ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու իր մտադրության մասին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ սա գործընթացի վերջնական տեխնիկական փուլն է եւ նշել, որ Իրանը ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը նախապես տեղեկացրել է Ֆորդոյի օբյեկտի IR-6 ցենտրիֆուգների կասկադ ուրանով հարուստ գազ մղելու իր ծրագրի մասին։
Քամալվանդիի խոսքով՝ արեւմտյան լրատվամիջոցները այս հարցը սկսել են ուռճացնել հենց որ ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում ուրանի հարստացման փաստը։
«Իրանի երեկվա քայլը նախապես հայտարարված միջոցառման վերջին տեխնիկական քայլն էր: Այն, ինչ արել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, համահունչ է իր օրինական պատասխանատվությանը`այն է գործարկել եւ հզորացնել 1000 (վեց կասկադ) IR6 ցենտրիֆուգներ», - ասել է Քամալվանդին:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանիային սպառնում է «աղետալի» ձմեռ և «միլիոնավոր» մուրացկաններ
Հաջորդ տարվա հունվարին բրիտանական տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի վճարները կարող են աճել մինչև տարեկան ավ...
Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, բայց դա ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին․ Վոլոդին
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, սակայն դ...
Հաճելի գործընթաց է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» է որակում ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:Լրագրողներն...
Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու. ադրբեջանագետ
Հակառակորդը Խաչիկ գյուղի վրա կրակ է բացել։ Վարդենիսի ուղղությամբ էլ թշնամու կրակահերթը չի դադարում։ Նմանատիպ տեղեկությու...