Ադրբեջանցի վետերանն ինքնահրկիզվել է իշխանությունների աչքի առաջ․ Infoteka24
2020 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ևս մեկ մասնակից փորձել է ինքնասպան լինել. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբագիր Գյուլմիրա Ասլանովան, փոխանցում է Infoteka24-ը։ Նշվում է, որ Սաբիրաբադի շրջանից վետերան Ջաֆարով Էլվին Զաքիր օղլուն ինքնահրկիզվել է շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների աչքի առաջ։ Նա ծանր այրվածքներով տեղափոխվել է Բաքվի No5 հիվանդանոց։
Նման իրավիճակ Սաբիրաբադում արդեն երկրորդ անգամ է: Ինչ վերաբերում է ողջ Ադրբեջանում վետերանների կողմից ինքնասպանության փորձերին և ինքնասպանության իրագործված դեպքերին, ապա դրանք տասնապատիկ ավելի են։ Մինչ օրս հայտնի է ավելի քան 20 միջադեպ։ Ասլանովայի խոսքով՝ միայն վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 անհայտ վետերաններ գրել են իրեն՝ ասելով, որ պատրաստվում են ինքնասպան լինել ու օգնություն խնդրել։