2288 հանցագործություն կես տարում․ Ո՞ր հանցագործություններն են աճել Հայաստանում
2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են թմրամիջոցների և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։
Թմրամիջոցների հայտնաբերման դեպքերի թիվը կազմել է 1300՝ նախորդ տարվա համեմատ աճելով 80-ով։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը հասել են 132-ի՝ աճելով 35 դեպքով։
Աճ է գրանցվել նաև սառը զենքի հայտնաբերման դեպքերում՝ 19,9 տոկոսով։
Պարեկային ծառայողների աշխատանքի արդյունքում բացահայտվել են նաև ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության, մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոցների առևանգման և ապօրինի ծառահատման դեպքեր։
Ուշագրավ է նաև կեղծ փաստաթղթերի հայտնաբերման աճը։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել էր նման 60 դեպք, ապա 2026-ին՝ 301։ Դրանցից 300-ը վերաբերում են վարորդական իրավունքի կեղծ վկայականներին։
Բացի այդ, պարեկների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...