Իրանի գերագույն առաջնորդը չի երևա հանրության առաջ մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներով առաջիկայում չի հայտնվի հանրության առաջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խամենեին հանրային միջոցառումներին չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Իրանի ռազմական հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա մոտ ժամանակներս չի հայտնվի հանրության առաջ։ Կառավարությունը սպասում է, որ իրավիճակը կայունանա, որից հետո նա կհայտնվի հանրության առաջ»,- հայտնել է աղբյուրը։
Նշվում է, որ որոշումը կապված է պատերազմի և անվտանգության իրավիճակի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Իրանական կողմի տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է նաև երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Հետագայում Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն ավելի ուշ ԱՄՆ-ը վերսկսել էր հարվածները՝ մեղադրելով Իրանին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի խախտել ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը, իսկ դրա չկատարման պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...