Նորվեգիայում աղետալի հրդեհ է բռնկվել․ կրակը ոչնչացրել է ավելի քան 100 տուն
Նորվեգիայի հարավում գտնվող Դրամմեն քաղաքում խոշոր հրդեհի հետևանքով ավելի քան 100 տուն է ոչնչացել։ Այս մասին հայտնում էBBC-ին հղում անելով տեղի փրկարար ծառայություններին։
Հրդեհի պատճառով տարածքից տարհանվել են հարյուրավոր մարդիկ։ Տուժածների կամ անհետ կորածների մասին այս պահին տեղեկություններ չկան։
Տասնյակ հրշեջներ պայքարում են կրակի դեմ, որը տարածվել է նաև մոտակա անտառային տարածքներում։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհը դեռևս ամբողջությամբ վերահսկողության տակ չի գտնվում։
Հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ։ Դրամմենի Կարմիր խաչի ներկայացուցիչ Թոմաս Էվյենը նշել է, որ վերջին շրջանում եղանակը շատ չոր է եղել, ինչի պատճառով կրակը արագ է տարածվել։
«Վերջին շրջանում շատ շոգ եղանակ է եղել, ամեն ինչ չորացել է։ Երբ հրդեհը սկսվել է, այն արագ տարածվել է»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելո...
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Շոգի պատճառով Ֆրանսիան ժամանակավորապես դադարեցրել է 3 ատոմակայանի աշխատանքը
Ֆրանսիան ժամանակավորապես դադարեցրել է երեք միջուկային ռեակտորի աշխատանքը՝ երկրում շարունակվող ուժեղ շոգի պատճառով։ Euron...